Հայտարարելով, թե Հայաստանի քաղաքականություն գոյություն չունի՝ Սյամոն միաժամանակ հստակեցրել է, թե ինչ գոյություն ունի. գոյություն ունեն օտար երկրների տարածաշրջանային շահեր, որոնց ծիրում էլ պետք է Հայաստանը տեղավորվի՝ ըստ Սյամոյի:

Հայաստանի սուբյեկտայնությունը ու դրանից բխող քաղաքականություն վարելու իրավոնքը կտրականապես մերժող Սյամոյի համար կա մեկ սկզբունք ու մի ելակետ՝ օտարի, իսկ ավելի ճիշտ՝  թշնամու շահը: Քանի որ չէր կարող բաց տեքստով հայտարարել, որ իր համար սկզբունքային է  Մեհրիբանի շահերի հարցը, Սյամոն նույն բանն ասել է ակնարկներով, որ չեղած ռեյտինգն առհասարակ մինուսի չհասնի: Այդ երկրների շահերի սպասարկմանն է ուղղված հենց «Զանգեզուրի միջանցքի» մասին Սյամոյի չդադարող քարոզչությունը, այդ երկրների շահերի սպասարկմանն է ուղղված  հատկապես նրա փորձերը՝ ակտիվանալու քաղաքական դաշտում ու ծնելու երրորդ ուժ՝ ուժ, որը, ըստ էության, սպասարկելու է թուրքական շահերը՝ դառնալով մերձկասպյան քոչվորների պրոքսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել