Tert.am-ը գրում է.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն արդեն երկրորդ օրն է փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Շարժման անդամներն ու քաղաքացիները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում, իսկ օրը սկսել տերունական աղոթքով։

Ակցիայի մասնակիցները նախօրեին վրաններ են տեղադրել, իսկ գիշերը՝ խարույկներ վառել։ Երեկ երեկոյան նրանք ֆիլմ են դիտել և ազգային պարեր պարել, ինչից հետո գիշերել են ակցիայի վայրում

Ոստիկանությունը Բաղրամյան ու Պռոշյան փողոցների կողմից շարունակում է փակ պահել Դեմիրճյան փողոցը։ Ներկա պահին նշված փողոցների հատվածներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանությունն ուժեղացված ծառայությունն է իրականացնում ԱԺ շենքի հարակից տարածքներում, նրանց շարքերը շարունակվում են համալրվել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել