Tert.am-ը գրում է.

Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը։ Սա քաղաքակրթական, արժեքային բովանդակություն ունեցող շարժում է։ Մենք լայն իմաստով անկում ենք ապրել, քաոսի մեջ ենք։ Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ իրենց համար իշխանության հասնելու ձգտումը չէ, այլ ավելին՝ ընդհանուր կյանքի փոփոխությունն է։ Նա ընդգծել է, որ սա արժեքային դաշտում փոփոխությունն է, հանրային ընկալման, վարքաբանության փոփոխությունն է։

«Որոշակի իմաստով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ ընթանա օրենքի ճանապարհով։ Նաև պետք չէ մոռանալ, որ հարգելով օրենքի ուժը, շատ հաճախ նաև իրավունքի ուժն ավելին է, քան օրենքի ուժը։ Սա ժողովրդային շարժում է, և այդ ժողովրդային շարժումը նշվածս չափանիշներով վստահաբար կհասնի իր տրամաբանական ավարտին»,- ասել է Բագրաստ Սրբազանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել