Tert.am-ը գրում է.

Երեկ՝ հունիսի 2-ին, հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը Զվարթնոց օդանավակայանից մեկնել է Ֆրանսիա։ Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտնել է, որ արդեն Փարիզի իր տանն է ու շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրեն։

Նա նշել է, որ Ֆրանսիայի իշխանությունները ևս ուզում են իրեն ոչնչացնել, քանի որ իր ճշմարտությամբ ինքը խանգարում է տարբեր կոռումպացված կուսակցություններին։ Նա նաև հայտնել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել։

Նիկոլյանը նաև նշել է, որ էլեկտրասրտագրություն է անցել՝ հավելելով, որ այժմ կրկին պետք է սկսի սնվել, սակայն առայժմ միայն հեղուկներով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել