Tert.am-ը գրում է.

Ներքաղաքական իրավիճակի հետ կապված հանդիպում տեղի չի ունեցել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Հարցին՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հետ կապված քննարկումներ եղե՞լ են թիմի ու Նիկոլ Փաշինյանի միջև, Հակոբյանն ասաց․

«Ի՞նչ շարժում, եթե դուք դա շարժում եք համարում, լավ։ Մենք դա շարժում չենք համարում, ու դրա հետ կապված հարցեր չկան։ Այսօր Հայաստանում իշխանափոխության պահանջ չկա, դրան մի շատ պարզ բացատրություն կա՝ ՀՀ քաղաքացին ինքը գիտի, որ ընտրությունների միջոցով հնարավորություն ունի ձևավորելու իշխանություն։ 2026 թվականին այդ շարժումը կունենա անվանում, կմասնակցի ընտրություններին ու կունենա իր ձայները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել