Հայտարարելով, որ ընդդիմությունը պետք է գիտակցի՝ իշխանության կրող է, Անդոնը կարծիք է հայտնել, թե ընդդիմությունը թերանում է իր անելիքներում, իսկ ահա իրենք շարունակում են անել իրենց գործը, քանի որ իրենք Կառավարության ծրագիրն են իրացնում, որը 2026-ին պետք է հասցնեն հաջողությամբ ավարտին, որից հետո հանրությունը նոր ընտրությունների միջոցով կորոշի՝ վարչապետի թեկնածուն կլինի հոգևորական, ոչ հոգևորական, ընդդիմությանը կտա, թե կթողի ներկայիս իշխանությունը:
Իսկ կառավարութան ծրագրը կապ ունի՞ 2021-ի ՔՊ-ի նախընտրական ծրագրի հետ, որի օգտին քվերակել են հարյուր հազարավոր մարդիկ՝ միամտաբար խաբվելով Նիկոլի խաբեբա լեզվին: Կառավարությունը ներկա պահին իրականացնում է Իլհամի հրահանգները, «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտն է առաջ մղում՝ դեմ գնալով հանրությանն ու նույնիսկ կասկածի տակ դնելով սեփական ապագան, որը բնավ լուսավոր չի թվում:
Ընդդիմությունը, այո՛, գուցե թերացել է, քանի որ եթե ամեն ինչ իդեալական լիներ, այսօր արքեպիսկոպոսը ստիպված չէր լինի քաղաքական շարժում առաջնորդել, բայց ունենք այն ինչ՝ունենք: Իսկ գլխավոր թերացողը հենց իշխանությունն է, քանի որ խոշոր հաշվով հենց Նիկոլն է ծնել այս շարժումը՝ իր իլհամահաճո գործողություններով:
Մյուս կողմից՝ ո՛չ Անդոնը, ո՛չ ասենք նրա շեֆի կնիկը չեն կարող ասել, թե արդյոք 2026-ին առհասարակ Հայաստռան կլինի, թե՝ ոչ: Այս տեմպերով եթե գնաց, աներկբայորեն կարող ենք հենց այսօր էլ ասել, որ չի լինելու կամ լինելու դեպքում ընդամենն ինչ-որ բուտաֆորիկ տարածք է լինելու՝ թուրք-ադրբեջանական պրոտեկիտորատի կարգավիճակով: Բայց մի՞թե ադրբեջանական պրոտեկտորտը կարող է Հայաստան կոչվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել