Համաժողովին ներկայացվել է YoHealth առողջ ապրելակերպը խթանող հայկական հավելվածը, որը հաշվարկում է օգտատերերի քայլերն ու դրամայնացնում դրանք։ Միջոցառմանը ներկա է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող, ֆրանսիացի ֆուտբոլային աստղ Պատրիս Էվրան, ով հանդիսանում է YoHealth-ի պաշտոնական դեսպանը։ Նա այս օրերին գտնվում է Հայաստանում և YoHealth-ի հովանավորությամբ վարպետության դաս է իրականացրել «Փյունիկի» սաների հետ և հանդիպել երկրպագուների հետ։
Ի դեպ, համաժողովին հայտարարվել է, որ YoSpace խումբը նախատեսում է յուրաքանչյուր երկրի համար տրամադրել հավելվածի օգտագործման մեկական ֆրենչայզի արտոնագիր։ Այս ձևաչափով համագործակցող անձինք կամ կազմակերպությունները կստանան բացառիկ ներկայացուցչության իրավունք տվյալ երկրի տարածքում։
Ներկայացվել է YoHealth-ի հետ ինտեգրված InBody սմարթ կշեռքը, որը վայրկյանների ընթացքում տրամադրում է համապարփակ տվյալներ մարդու ֆիզիկական վիճակի մասին՝ մարմնում ընդհանուր ջրի քանակը, սպիտակուցների և հանքանյութերի քանակը, հաշվարկում է ճարպային զանգվածը, սրանց հիման վրա էլ կազմվում է սեգմենտային վերլուծություն և առաջարկում անհատականացված խնամքի պլան։
YoSpace խմբի այլ պրոդուկտներից ուշադրության կենտրոնում է գտնվել YoBlog-ը՝ բացառիկ հարթակ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն դրամայնացնել իրենց հետևորդների և դիտումների քանակը՝ ստանալ FTN-ներ որպես պարգևատրում: YoSpace-ը մի հարթակ է, որն ունի նաև առցանց առևտրի հնարավորություն՝ YoMall-ի միջոցով, հնարավորություն է տալիս բացահայտել բնակարաններ, հյուրանոցներ, սննդի վայրեր՝ YoDoor-ի միջոցով։
Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ YoSpace-ի բոլոր նախագծերում ինտեգրված արհեստական բանականության մեխանիզմներին։ Ընկերության նախագծերի հիմքում մեկ մոտեցում կա՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ավելի սահուն դարձնել օգտատերերի փորձառությունն ու երկկողմանի հնարավորություններ ընձեռել թե՛ մասնավոր տնտեսվարողներին, որոնց համար YoSpace-ը մարքեթինգային հարթակ է հանդիսանում, թե՛ օգտատերերին։
YoSpace խմբի բանախոսները ներկայացրել են իրենց փորձն արհեստական բանականության արդյունավետ կիրառման ուղղությամբ՝ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ զարգանալու իրենց ձգտումը։
Harmony Meetup 7-ի ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ, փորձի փոխանակում։ Harmony Meetup տեխնոլոգիական համաժողովը միտված է համախմբել տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատարներին՝ հնարավորություն ընձեռելով ստեղծել ամուր գործընկերային կապեր։



