Վերլուծելով Իլհամի վերջին հայտարարությունները՝ Թևանյան Անդոն, որ խոստովանել է՝ Հայաստանին վերապահված է Արցախի օրն ընկնելու դերը, յուր ստատուսի վերջում եզրակացրել է. «… Ալիևը բացահայտեց Նիկոլի հետ իրենց խաղի իմաստն ու ակամայից կոչ արեց հայ ժողովրդին հեռացնել ՀՀ օրվա իշխանությանը։ Ամբողջ աշխարհը հիմա հետևում է հայ ժողովրդի ու նրա քաղաքական վերնախավի արձագանքին։ Սա սարսափելի էքսպերիմենտ է»:
Անդոն ճիշտ է եզրակացրել, ճիշտ է վելուծել, բայց իմա՞ստը: Այս հարցը հույժ տրամաբանական է, քանի որ բոլորի աչքի առաջ է այն, թե ինչ են անում Անդոյի տերերը՝ կանխելու համազգային աննախադեպ աղետը, ինչ ելք են առաջարկում, բացի տեքստեր գրելուց է՛լ ինչի են ընդունակ ընդդիամդիր դաշտում որպես «վոին» ներկայացողները: Ոչինչ չեն անում, ոչնչի ընդունակ չեն՝ բացի ներընդդիմադիր գզվռտոց գեներացնելը:
Օրինակ՝ ի տարբերություն Անդոյին դոլարով շոյողների սթափ մտածող մարդիկ առաջարկում են Նիկոլին տուն ուղարկել մինչև 2026-ը, որին ի պատասխան Անդոն ու տերերն ասում են, թե դա անիրատեսական է, իսկ որպես իրենց ասածի հիմնավորւմ բերում փողոցային պայքարի բացակայությունը: Շատ լավ, ենթադրենք՝ այդ պատճառաբանությունն օբյեկտիվ է: Հարց՝ ինչո՞ւ չի գեներացվում այդ փողոցային պայքարը, եթե իսկապես Հայաստանը շուտով լուծարվելու է, հատո՞ւկ է արվում, ի՞նչ ունենք կորցնելու:

Իհարկե, հատուկ է արվում. նրանք, ովքեր մերժում են Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու գաղափարը՝ զոռով-շառով նրան ջանալով հասցնել 2026թ., ամբողջությամբ կիսում են քաղաքական պատասանատվությունը ու ենթակա են լինելու պատժի: Անդոյի տերերը կտրականապես հրաժարվում են հենվել Հայաստանի ներքին ռեսուրսների վրա ու հեռացնել Նիկոլին՝ սպասելով Հյուսիսից ինչ-որ մեկի զանգին: Իսկ զանգն այդպես էլ չի հնչում, Նիկոլին ոչ ոք «զաստավիտ չի անում», ինչի հետևանքով Իլհամն արդեն Հանրապետության հրապարակում Հեյդարի արձանը տնկելու մասին է պլաններ կազմում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել