Նիկոլ Փաշինյանն իր առավոտվա լայվում ասաց, թե երեկ պարզել են, որ ամբողջ ընտանիքով կորոնավիրուս են վարակվել:

Կորոնավիրուսի թեստերի պատասխանը ստացվում է թեստը հանձնելուց առնվազն 6 ժամ հետո, իսկ Նիկոլ Փաշինյանի երկու դուստրերը երեկ իրենց օրն անցկացրել են Ենոքավանում, ինչի վկայությունն են ոչ միայն ականատեսները, այլև նրանց սոցցանցում հրապարակված լուսանկարները, սթորիները:

Հիմա հետևություն.
- Կա՛մ Նիկոլ Փաշինյանը ստում է, որ վարակվել են,
- Կա՛մ ցուցաբերել է ծայրաստիճան անպատասխանատու վարք` նախքան հանձնած թեստի պատասխանը ստանալը թույլատրելով դուստրերին այցելել Ենոքավան և վարակի տարածման ռիսկի տակ դնել մի քանի տասնյակ մարդու:

Երկու դեպքում էլ արարքը, մեղմ ասած, դատապարտելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել