Նիկոլի հրահանգով ՀԷՑ-ին տիրացած «Պուպուլիկը» այնպիսի կադրային ջարդ է սկսել այնտեղ, որպիսին ամբողջ համակարգը երբեք չի տեսել. ՀԷՑ-ի նախկին տնօրենի տեղակալներից՝ խորհրդականներ, մարզային մասնաճյուղերի տնօրեններից՝ այլ պատասխանատուներ: Ավելին՝ չնայած արբիտրաժի` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բիզնես գործառնությունները չսահմանափակելու պահանջին՝ Նիկոլի «աջ ձեռքը» ՀԷՑ-ի գնումների գործընթացներն է չեղարկել՝ ավելի քան 3 միլիարդ դրամ նախնական արժեքով:
Սա նշանակում է, որ Պետրոսյան Ռոմանոսը ոչ միայն արբիտրաժային դատարանի որոշումը բանի տեղ չի դնում, այլև ՀԷՑ-ը դարձնում է սեփական հոր «դուքյանը»՝ դրանում ներգրավված կադրերին կամայաբար կրճատելով: Թե ովքեր են փոխարինելու կրճատվածներին, պարզ է՝ նրանք, ովքեր մաքսիմալ մոտ են գտնվում «Պուպուլիկի» սրտին:

Ցավոք, «բեսպրեդել» է ոչ միայն ՀԷՑ-ում, այլև ամբողջ Հայաստանում, իսկ ՀԷՑ-ում տեղի ունեցողն այդ «բեսբրեդելի» մի փոքր դրվագտ է ընդամենը, որ դարձել է բավական խոսուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել