Սեփական ուժայիններին գլխին դնող Նիկոլը, որ բացառապես նրանց  օգնությամբ է Հայաստանում պահում իշխանությունը, մտադիր է հակաիշխանական ցույցերը ճնշել ավելի կոշտ, անմարդկային միջոցներով. Կառավարության նիստում ընդունվել է  մի որոշում, ըստ որի՝ Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ կընդգրկվի հատուկ տեխնիկա` զրահափոխադրիչ ԲՏՌ-80, զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2. այս տարվա նոյեմբերի 1-ից հակաահաբեկչական գործողությունների դեմ Ոստիկանության գվարդիան կպայքարի նաև «տանկերով»:

Միանգաից հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլը որոշել ժողովրդի դեմ արդեն «տանկեր» հանել:Պատասխանը պարզ է՝ ըստ երևույթին, պատրաստվում է 2026-ի ընտրություններին: Բայց հատուկ տեպնիկան կարող է պետք գալ ավելի վաղ՝ ասենք աշնանը. գուցե «Զանգեզուրի միջանցքի» շուրջ տեղի ունենան այնպիսի զարգացումներ, որոնցից հետո Նիկոլն առանց «տանկերի» չի կարող մնալ իշխանության:  Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Նիկոլը վատագույնին է պատրաստվում՝ թքած ունենալով «ժողովրդավարական բաստիոնին» հարիր չափանիշների վրա:

Հայաստանում  կարող է լինել քաղաքացիական պատերազմ ոչ միայն Սյունիքի շուրջ ծավալվելիք իրադարձությունների, այլև ասենք եկեղեցու դեմ հնարավոր կոշտ գործողությունների պատճառով, ուստի Նիկոլը որոշել է ապահովագրել սեփական հետույքը «տանկերի» ուժով, որ եթե պետք լինի, ժողովրդի վրա քշի՝ հանուն Էրդողանի ազգին ճզմելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել