Ռեժիմը որոշել է, որ տարեց, հիվանդ այս մարդը՝ Ստեփան Սամվելյանը, ով անգամ Աննա Հակոբյանի ասած ոջիլ դժվար կարողանար սատկացնել, Արամ Զավենի Սարգսյանի վրա մահափորձ էր ծրագրել։
Եթե Իոնեսկուն եւ աբսուրդի մյուս հայրերն ու մայրերը ողջ լինեին, առնվազն գրական մի նոր շեդեւր կունենայինք։
Սամվելյանը հազիվ է քայլում, իսկ Քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, գիտակցությունը մթագնած է եւ նա անգամ խոսել ու տեղաշարժվել չի կարող։
Ու ահա այս մարդուն, ով բազում ծանր-քրոնիկ հիվանդություններ ունի՝ սրանք պահում են կալանքի տակ՝ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով։
Էս տեմպերով որ այս ռեժիմը սուրա առաջ, 37 թիվը համարվելու է ժողովրդավարության ոսկեդարը։
Հա, մի բան էլ ասեմ. եթե Ստեփան Սամվելյանի խափանման միջոցը շատ արագ չփոխվի՝ նա մահանալու է մեկուսարանում։ Դա՝ հաստատ։
Ի դեպ, Արամ Զավենի Սարգսյան՝ դու հո լավ ես ճանաչում էս մարդուն ու դու հրաշալի գիտես չէ՞, որ Սամվելյանից էնքան մահափորձի կազմակերպիչ կարող է ստացվել՝ ինչքան քեզանից կասմանավտ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել