Հետհեղափոխական ժամանակաշրջանում գրիչի պատմությունը տարբերվողներից էր մի քանի պատճառով.

այն «ափաշքյարա» ի ցույց դրեց Փաշինյանի լկտի ստախոսությունն ու զրպարտիչ լինելը, դարձրեցնրան ծաղրի առարկա, պատռեց նրա անսխալականության ու անպարտելիության միֆը, առաջինանգամ վեր հանեց համատարած հիասթափությունն ու դժգոհությունը նրա նկատմամբ։

Բայց նշվածը գրիչի միակ մղձավանջը չէր։

Գրիչի խարանը ծածկելու համար մտածված հանրաքվեն, որը պետք է արվեր ամեն գնով, այդ թվում՝ պանդեմիան արհամարհելով, պինցետի ու օղու դեղատոմս առաջարկելով, կորոնան ու շունն է վանկարկումներով և ամբողջ ազգի կյանքն ու առողջությունը ոտնատակ անելով, դարձավ նիկոլի երկրորդ մղձավանջը։

Հանրաքվեն չկայացավ, բայց Փաշինյանը կորցրեց քուն ու դադար՝ ուղեկցված կորոնավիրուսային տեսիլքներով, հարբած լայվերով, հասկանալով, որ հենց իր խղճին են հազարավոր հիվանդության դեպքերն ու տասնյակ մահերը, տնտեսության մոտալուտ վախճանն ու հազարավոր քաղաքացիների չիրագործված հույսերը։ Ի վերջո պետություն ղեկավարելը թերթ չէ, որտեղ անպատասխանատվության վատագույն ելքը հերքումն է։

Ավաղ, Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ գրիչի, կորոնավիրուսային, կորսված տնտեսության և շատ այլ մղձավանջերը ընդամենը հետևանք են, որոնց դեմ պայքարը հնարավոր է միայն Ն.Փ կոչվող պատճառի հայտնաբերմամբ և տնական օղիով ախտահանմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել