Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից, քանի որ 60 ժամվա ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբից։

Հիշեցնենք, որ նա Տավուշի մարզում Բագրատաշենի անցակետից բերման էր ենթարկվել և Տավուշի շարժման առաջնորդներից էր։

Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել