Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա հիշեցրեց, որ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ են պահում, քանի որ դատարնը գտնում է, որ կան 30 վկաներ, որոնց վրա Մամիկոն Ասլանյանը՝ իլինելով ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ, ճնշում գործադրել: Սակայն այդ 30 վկաներին արդեն դատարանը լսել է, հետեւաբար, այդ հիմնավորումը այլեւս չի գործում» «Սակայն դատարնը սեփական նախաձեռնությամբ որոշել է, որ եւս 7 վկայի պետք է հրավիրի հարցաքննության: Ես չեմ ասում, որ դա սխալ էր, բայց այս հանգամանքը հիմք ընդունել եւ ասել, որ հիմա էլ այս 7 վկաների վրա կարող է ազդեցություն ունենալ, անհիմն է: Մամիկոն Ասլանյանի կողմից չի եղել որեւէ անօրինական վարքագիծ»,-ասաց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ: Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քրեական գործը հիմա էլ քննում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը: Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն կամ քաղաքական մոտիվներով կալանք»
։