«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, սահմանների դելիմիտացիա/դեմարկացիային վերաբերվող հարցեր, ինչպես նաև` Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված խնդիրները:
Այս համատեքստում, դեսպանի հետ զրույցում, մատնանշեցինք Հայաստանի քաղբանտարկյալների առկայության, ոստիկանական բռնությունների աճի, Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը:
Խոսքումս նաև նշեցի, որ սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացն իրականում խաղաղության երաշխիք չի ապահովում, ավելին` դա հետագա սրացումների առիթ է դառնալու:
Դեսպանն այս համատեքստում անդրադարձավ ԵՄ մոտեցումներին և Հարավային Կովկասում ձևավորված իրադրության վերաբերյալ կառույցի պաշտոնական մոտեցումներին և անելիքներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0rz7PDJHcDSCsiUuSG2u7W56rwGY3rPdf42WxsVcgqu4GZxcRCfJmFq2X3eu8guegl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել