Մեծ Բրիտանիայի պատկերասրահում կցուցադրվի գրող Չարլզ Դիքենսի դիմանկարը, որը նկարել են 1843-ին, հաղորդում է The Guardian-ը:

Յուրօրինակ նկարը հայտնաբերվել է ՀԱՀ-ի Փիթերմարիցբուրգե քաղաքում զեղչով վաճառվելիս: Փորձագետներն այն 230 հազար դոլար են գնահատել:

Անհայտ գնորդը նկարը ձեռք է բերել 34 դոլարով: Այն տուփի մեջ է եղել՝ հին ընդունիչի և լոբսթերի մետաղե արձանիկի հետ միասին: Սակայն վաճառողը վաճառել է միայն շրջանակը, իսկ նկարը ցանկացել է դեն նետել: Ավելի ուշ նա հասկացել է, որ պատկերը նման է Դիքենսին:

Դիմելով փորձագետների՝ նա պարզել է, որ դիմանկարը նկարել է բրիտանացի նկարչուհի Մարգարեթ Գիլիսը: Ըստ երևույթին, ՀԱՀ նկարը տարել է այդ երկիր արտագաղթած Գիլիսի հարազատներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել