Ադրբեջանի կողմից Հադրութ քաղաքի օկուպացիայի հետևանքով Հադրութի արվեստի դպրոցը ժամանակավոր տեղակայվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքում։ Չնայած դժվարություններին և շենքային պայմանների անբավարարությանը՝ կրթօջախը շարունակում է կրթել ու դաստիարակել ավելի քան 120 աշակերտների՝ նրանց մեջ ձևավորելով ու զարգացնելով արվեստի նկատմամբ բարձր ճաշակ: Դպրոցի սաները մասնակցում են տարբեր մրցույթների, որտեղ ցուցաբերում են գոհացուցիչ արդյունքներ։
Հաստատությունում ուսումնառող սաների ստեղծագործական զարգացմանն աջակցելու համար Պաշտպանի աշխատակազմը դպրոցին է փոխանցել «Միասին» բարեգործական նախաձեռնության կողմից ուղարկված անհրաժեշտ պարագաներ:
Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ ունեցած զրույցի ժամանակ բարձրացվել են շենքային պայմանների, դպրոցը` ստեղծագործական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ պարագաներով համալրելու, կրթական գործընթացի հետ կապված հարցեր:
Մեր լիազորությունների սահմաններում ձեռնարկելու ենք անհրաժեշտ միջոցներ այդ խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
May be an image of 8 people, people standing and indoor
May be an image of 3 people, people standing and indoor
May be an image of 7 people, people standing and indoor
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել