Հայտարարելով, թե հոգեպես իրենք նույն վիճակում են, ինչ որ սահմանամերձ գյուղերի բնակիչները՝ ՔՊ-ական Լուլուի շուրթերը ժամանակին չուպաչուպսով քաղցրացրած «Չուպա Հակոբը» ԱԺ բարձր ամբիոնից սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից վստահություն ու համբերություն է խնդրել՝ միաժամանակ հավատացնելով, որ իրենք նրանց հետ միասին նույն ժողովրդից են, նույն ապրելակերպն ունեն, իրենց ընտանիքի երեխաները ծնվում են ապագա ունեցող Հայաստանում:
«Չուպա Հակոբը», փաստորեն, շփոթել է Նիկոլի ազգությունը. բա հայը թուրք կոչվելուց չի՞ ամաչում, բա հայը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» համար դո՞շ է տալիս կամ Իլհամի գազի ասեղին հագնելու վերաբերյալ պլաննե՞ր է կառուցում…
2018-ին ոչ միայն սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, այլև հայ ժողովուրդը վստահել էր Նիկոլին՝ իր ապագան կապելով Հակոբան Աննայի հետ: Ի՞նչ ստացավ 2 տարի հետո, ազգային վերածնո՞ւնդ, ծովից ծով Հայաստա՞ն, թե՞ տիեզերական մասշտաբի չտեսնված խայտառակություն, որ ցայսօր վերջ չունի ու դեռ երկար է շարունակվելու, եթե սրանց վտարել չհաջողվի:
Որևիցե հայ մարդ կամ թեկուզ նիգերիացի չունի ոչ մի օբյեկտիվ հիմք՝ հավատալու չուպաների խոսքերին կամ անսալու անիմաստ կոչերին: ՔՊ-ն լիովին սպառել է իր հանրային վստահության լիմիտը՝ նույնիսկ վերջին տխմարին էլ հասու դարձնելով այն ճշմարտությունը, որ Հայաստանը չի կարող ունենալ ապագա, քանի դեռ չուպաներն են կառավարում այս երկիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել