Կլոդ Մոնեի «Ջրային լիլիաներ» կտավը, հայտնվելով բնակարաններում կամ թանգարաններում, հրդեհի առիթ է դառնում։
1890-ականներին Կլոդ Մոնեն Ժիվերնի թաղամասում հողամաս գնեց, քանի որ պաշտում էր ֆրանսիական բնությունը։ Նա գրել է. «Վերջապես ստացվեց։ Ես նոր հավաքածուի ստեղծմամբ եմ սկսում զբաղվել։ Սակայն այժմ արեգակն արագ է մայր մտնում և դրան հետևել չեմ հասցնում։ Պետք է ամեն օր ջանք գործադրելով աշխատել»։
Բացի արվեստից՝ Մոնեն նաև մշակում էր իր հողամասը։ Նա այնտեղ ջրային գեղեցիկ տարածք էր ստեղծել, որի վրա փոքրիկ կամուրջ էր կառուցել։
Ներդաշնակ վայրում մեկը մյուսի հետևից կտավներ էին ստեղծվում, որոնք ներառվում էին «Կժեր, ջրային բնանկարներ» հավաքածուի մեջ։ Առաջին անգամ այն ցուցադրել են Փոլ Դյուրան-Ռյուելի պատկերասրահում, և կտավները մեծ սիրո ու հիացմունքի են արժանացել հանրության կողմից։ Շուտով ստեղծվեց ևս մեկ նմանատիպ հավաքածու, որի «գլխավոր հերոսները» քարերը, ծաղիկները, ջուրն ու կժերն էին։
Սակայն Մոնեի գլուխգործոցների թվում կա այնպիսի մեկը, որը գնորդներին միայն դժբախտություն է բերել։ Այնտեղ, որտեղ հայտնվում է կտավը, հրդեհներ են առաջանում։
«Ջրային լիլիաներ» կտավը կրակի աուրա է ստեղծում։ Առաջին դեպքը տեղի է ունեցել հենց նկարչի տանն այն բանից հետո, երբ նա ավարտին է հասցրել աշխատանքը։ Հրդեհը բռնկվել է հենց արվեստանոցում, որն այրվել է, սակայն որոշ կտավներ, այդ թվում՝ «Ջրային լիլիաները», հաջողվել է փրկել։
Որոշ ժամանակ անց կտավը որոշել են ձեռք բերել Մոնմարտրի կաբարեի սեփականատերերը։ Պակաս, քան մեկ ամիս անց ժամանցային հաստատությունը մոխրի է վերածվել, իսկ կտավը հրաշքով փրկվել է։ Հետագայում այն հայտնվել է բարերար Օսկար Շմիտցի ձեռքերում, ում բախտը բերել է։ Նա հասցրել է մեկ տարի վայելել կտավը, մինչև որ տանը կրկին հրդեհ է բռնկվել, իսկ աշխատանքը ևս մեկ անգամ անվնաս է մնացել։
Դրանից հետո «Ջրային լիլիաները» նյույորքյան արվեստի թանգարանում է հայտնվել, սակայն ընդամենը 4 ամսով։ Այս անգամ կրակը ոչնչացրել է թանգարանը և «անիծված» գլուխգործոցը։ Կտավը լուրջ վնասվել էր, սակայն այն հնարավոր եղավ իդենտիֆիկացնել։
Այժմ ՆԱՍԱ-ն ցանկանում է վերականգնել կտավը նոր տեխնոլոգիաների օգնությամբ։ Բոլորը հուսով են, որ քիչ ժամանակ անց այն կրկին կզարդարի թանգարանները։