Armenpress.am-ը գրում է․

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել Է, որ պլանավորում Է գնել 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի «Դրոշակակիրը» հայտնի ինքնանկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը:

Կառավարությունը ձգտում Է հասնել այն բանին, որպեսզի խորհրդարանը հավանություն տա կտավի գնմանը, որը չափազանց կարեւոր Է համարվում հոլանդական մշակույթի եւ պատմության համար: Ինքնանկարը գնելու համար հատկացվել Է 150 միլիոն եվրո (170 միլիոն դոլար) այն դեպքում, երբ թանգարանի հիմնադրամը եւս 10 միլիոն եվրո կավելացնի, իսկ Ռեմբրանդտի ասոցիացիան՝ 15 միլիոն եվրո:

Նիդեռլանդները որոշեց կտավը Ռոտշիլդների մասնավոր հավաքածուից գնել այն բանից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվեց ինքնանկարը գնելու իր իրավունքից եւ թույլ տվեց այն վաճառել բաց շուկայում: Հոլանդացի նկարչի կտավը Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական ճյուղին Է պատկանում 1844 թվականից: Ինքնանկարն ստեղծվել Է այն ժամանակ, երբ նկարիչը 30 տարեկան Էր: 1636 թվականի նկարում Ռեմբրանդտն իրեն պատկերել Է որպես դրոշակակիր, որը գլխավորում Է ութսունամյա պատերազմը, որի գագաթնակետը դարձել Է 1648 թվականին Նիդեռլանդների անկախությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել