Հետաքրքիր է՝ իսկ Նիկոլն է՞լ է համակարծիք Ռուբիկի հետ: Խնդիրն այն է, որ ներկայումս Հայաստանում քաղբանտարկյլաների բացարձակ մեծամասնութոյւնը բանտված է ազատ խոսքի հանդեպ Նիկոլի ունեցած ատելության պատճառով: Օրինակ՝ «Իմնիմնիմի»-ի հեղինակներ Սամսոնյանն ու Սաղաթելյանը ուղիղ եթերում քա՞ր էին տաշում կամ ասֆալտ փռում, որ Նիկոլը որոշեց նրանց ուղարկել բանտ: Նրանք յուրատեսակ լրագորղական գործունությամբ էին, չէ՞, զբաղվում:
Լրատվադաշտն էլ, ինչպես մնացյալը, ՔՊ-ն բաժանել է սևերի ու սպիտակների՝ ոչնչացնելով ազատ խոսքը, «լրագրություն» հասկացությունն այլասերելով ու մարդկանց գլուխներն արդուկելով: Ուստի եթե Ռուբիկն իսկապես գաղափարական տարաձայնություններ ունի ՔՊ-ի հետ, ապա դա փաստելու միայն մեկ ձև կա՝ հրաժարականը, ինչը, իհարիե, ֆանտազիայի ժանրից է. Ռուբիկը կտա ամեն ինչ, միայն թե չկորցնի Քըլըչի հետ պարբերաբար զրուցելու հնարավորությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/544
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել