Սրանք թերևս լավագույն վկայություններն են այն մասին, թե ով է Նիկոլն իրականում: Նիկոլը Ադրբեջանում համարվում է ազգային հերոս, քեֆերին նրա կենացն են խմում թուրքերն ու նույնիսկ երգեր հորինում՝ փառաբանելով Նիկոլի դավաճանությունը:
Հայաստանում մարդկանց քանի՞ տոկոսն է տեղյակ այս խայտառակության մասին: Նրանք, ովքեր աջակցում են Նիկոլին, հասկաո՞ւմ են, որ կամա-ակամա նույնանում են նիկոլիստ թուրքերի հետ, դառնում թշնամիների աջակից ու իրական 5-րդ շարասյուն՝ խրված Հայաստանի սրտում:
Նիկոլը ադրբեջանցիների համար մոտավորապես նույնն է, ինչ՝ Էլչիբեյը՝ մեզ համար: Բայց, անկասկած, Էլչիբեյը Նիկոլի մոտ մանկահասակ երեխա է, որ պետք է շատ հաց ու պանիր ուտի՝ նրան հասնելու համար: Բայց գիտե՞ք՝ որն է ադրբեջանցիների առավելությունը տվյալ դեպքում, այն, որ նրանք չհանդուրժեցին Էլչիբեյին, մինչդեռ մեր հանրությունը Արցախի դավադիր հանձնումից հետո անգամ ընտրեց Նիկոլին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/540
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել