Ժամանակակից արվեստն այնպիսի գլուխգործոցներ է ստեղծում, որ գեղարվեստական մտածողություն ունեցող շատ մարդիկ անգամ դժվարանում են հասկանալ դրանք։
Իտալացի նկարիչն այս հարցում բոլորից մեկ քայլ առաջ է անցել։ Նա հաջողել է վաճառել անտեսանելի քանդակ՝ մեծ արժեքով՝ 15,000 եվրոյով։
Քանդակի հեղինակը Սալվատորե Գարաուն է՝ իտալացի, ով հայտնի է իր յուրահատուկ գաղափարներով։ Իր աշխատանքը նա անվանել է «Ես կամ» արտահայտության մարմնավորումը։ Եվ կարևոր չէ, որ մենք ոչինչ չենք տեսնում. եթե արվեստագետն ասում է, որ այն գոյություն ունի, ապա ստիպված ենք դրան հավատալ։ Կրեատիվի վարպետը հայտնել է, որ իր աշխատանքը լի է իմաստով, և որ այն յուրօրինակ կոմպոզիցիա է՝ բաղկացած մտքերից, զգացմունքներից և նկարչի էներգիայից։
Դատարկությունը փիլիսոփայական հասկացություն է, որից գոյացել է մնացած ամեն ինչ։ Միայն մարդ արարածը կարող է մտածել, որ տարածության մեջ ոչինչ չկա, սակայն բնությունը քաջ տեղյակ է, որ իր յուրաքանչյուր կետում էներգիա կա կուտակված։ Այդ էներգիան չի անհետանում, այլ միայն փոխում է իր ձևը։ Դա ապացուցել են դեռ հնագույն մաթեմատիկոսները։
Քանի որ քանդակն անտեսանելի է, այնանհնար է գողանալ, կրկնօրինակել կամ լուսնակարները վաճառել համացանցում։ Այն նաև էկոլոգիապես մաքուր է և չի վնասում շրջակա միջավայրը։ Այդ իսկ պատճառով էլ թանկ արժե։
Վարպետն անտեսանելի քանդակը տեղադրելու հատուկ հրահանգներ է տվել։ Ըստ նրա՝ արձանը չի կարելի տեղադրել պատահական վայրում։ Կոմպոզիցիան տեղադրելու համար հարկավոր է առնվազն 1,5 քմ տարածություն ազատել։ Նա նաև արգելել է ստեղծագործությունն օգտագործել փողոցները կամ հասարակական վայրերը զարդարելու համար։