Մենք ասում ենք` «Շնորհակալ եմ, որ դու կաս», երբ չենք կարողանում ասել «Ես սիրում եմ քեզ»...
Մենք ասում ենք` «Ես ապրելու պատճառ չունեմ», երբ ցանկանում ենք, որ մեզ ապացուցեն, որ սխալ ենք…
Մենք ասում ենք` «Այստեղ ցուրտ է», երբ ինչ-որ մեկի ջերմության կարիքն ենք զգում…
Մենք ասում ենք` «Ինձ քեզանից էլ ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում ենք…
Մենք ասում ենք` «Ես ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու…
Մենք ասում ենք` «Դու լավ ընկեր ես», երբ ցանկանում ենք ավելացնել «…բայց դու երբեք ինձ համար ավելին չես լինի» …
Մենք ասում ենք` «Ես վստահում եմ քեզ», երբ վախենում ենք, որ խաղալիք կդառնանք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել