![](/static/news/b/2017/09/488558.jpg)
«Սիրո հավերժ քաղաք» մենահամերգից հետո Հայկոն և հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները երեկոն շարունակել են տոնել Թումանյանի Jazzve-ում: Հայկոի մենահամերգի մասին արդեն պատմել ենք: Օրվա գլխավոր հերոսին հիացմունքի խոսքեր էին ասում կոլեգաները և ընկերները, երգիչն էլ որոշեց շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրենց լուման են ունեցել համերգի ստեծման մեջ: BlogNews LIFE-ը ևս հրավիրված էր afterparty-ին:
«Աննկարագրելի զգացողություններ ունեմ համերգից հետո: Կարծում եմ՝ հրաշալի պահեր պարգևեցինք հանդիսատեսին, ես էլ հանդիսատեսից մեծ էներգիա ստացա»,- պատմում է Հայկոն։
Երգիչը շատ է կարևորում մենահամերգների առկայությունը, այն արտիստի համար կարծես հաշվետվություն լինի. «Արտիստի համար գերագույն հաճույք է բեմում կանգնել և կենդանի նվագակցությամբ երգել: Բացի այդ՝ միշտ ուզում ես՝ նոր երգերդ հանդիսատեսը լսի կենդանի կատարմամբ: Սա իմ բուռն աշխատանքի սկիզբն է, հաջորդիվ դեռ նոր տեսահոլովակներ և համերգներ եմ ունենալու, ինչպես նաև կթողարկեմ իմ նոր ձայնասկավառակը»:
Ամբողջ համերգի ժամանակ էկրանին ցուցադրվում էին ֆիլմ-տեսանյութեր, որոնք հատուկ նկարահանվել էին համերգի համար: Տեսանյութերից մեկում էլ Հայկոյի որդին էր՝ Արմանը, ով, ի դեպ, ներկա էր հայրիկի մենահամերգին: Ես շատ էի ցանկանում, որ տղաս իմ աշխատանքում լիներ: Անգամ երբ նկարահանում էինք տեսանյութերը, որքան էլ նրա համար դժվար էր, նա չէր տրտնջում»,- եզրափակեց Հայկոն:
![IMG_5566](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5566.jpg)
![IMG_5572](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5572.jpg)
![IMG_5577](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5577.jpg)
![IMG_5581](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5581.jpg)
![IMG_5559](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5559.jpg)
![IMG_5588](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5588.jpg)
![IMG_4938](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_4938.jpg)
![IMG_5286](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5286.jpg)
![IMG_5493](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5493.jpg)
![IMG_5407](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5407.jpg)
![IMG_5308](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5308.jpg)
![IMG_5590](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5590.jpg)
![IMG_5591](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5591.jpg)
![IMG_5634](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5634.jpg)
![IMG_5640](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5640.jpg)
![IMG_5644](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5644.jpg)
![IMG_5650](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5650.jpg)
![](https://uplodnoc1blog.files.wordpress.com/2017/09/img_5529.jpg)