Այսօր` օգոստոսի 25֊ին, բոլորիս սիրելի երգիչ Հայկոյի ծննդյան 50֊ամյակին նվիրված մեծ համերգն է։
«Սիմֆոնիկ Հայկո» համերգի մտահղացումը Սերգեյ Սմբատյանինն էր, և այսօր մաեստրոյի բացակայության պայմաններում նվագախմբից պահանջվում են հսկայական ջանքեր՝ բեմ բարձրանալու և գեղարվեստական ղեկավարի գաղափարը պատշաճ կերպով իրականացնելու համար։
Հավատալով հենց իր՝ Սերգեյ Սմբատյանի կողմից հաճախ կրկնվող այն կարգախոսին, որ ոչ մի դժվարություն անհաղթահարելի չէ և հետամուտ լինելով մեզ փոխանցված նրա անձնական խնդրանքին՝ այսօր կփորձենք հաղթահարել այս դժվարությունը ևս և բեմ դուրս գալ առանց մաեստրո Սերգեյ Սմբատյանի...
Միաժամանակ, մեծ հույս ունենք օր առաջ տեսնել Մաեստրոյին նվագախմբի կողքին և վերականգնել նվագախմբի բնականոն գործունեությունը, մեկնարկել 18֊րդ համերգաշրջանը, նախատեսված փառատոններն ու հյուրախաղերը, որոնք իրականացնելն անհնար կլինի նրա բացակայությամբ։
Մեր կոչումը ունկնդրին երաժշտության միջոցով երջանիկ պահեր պարգևելն է և Հայաստանի անունը համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում բարձր պահելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmSymphony/posts/pfbid02fjst36u14igYzBrEP3Tr4UCPWrSbx6LkWby8xzVGAA9QyQqU1f9nny6QVgeMjohVl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել