Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ 
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։


Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նալբանդյանի բնակիչներից մեկը մեզ փոխանցեց, որ գյուղում տասնյակ ոստիկանական մեքենաներ եմ նկատվում.

«Մեր տնից լսվում են ոստիկանության մեքենաների ձայները, բարձրախոսով խոսում են, բայց չենք հասկանում` ինչ են ասում։ Ամբողջ գյուղը շրջապատել են ոստիկանները, նրանց մեքենաների լույսերն են երևում։ Մենք տանից դուրս չենք եկել, այլ բան չգիտեմ»։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ վարչական ղեկավարի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել