ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ողջ իրավապահ համակարգի ղեկավար կազմը Արմավիրի մարզում է։

Մասնավորապես, դեպքի վայրում է ՆԳն նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ պաշտոնյաներ։

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանների վրա կրակած ու ոստիկաններից մեկին սպանած անձը փախուստի է դիմել, ու նրան այս պահին փնտրում են։ Ողջ մարզում սկսվել է ուժեղացված ծառայություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել