Տասը տարի ընդմիջումից հետո Հայկոն կրկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում էր՝ իր «Սիրո հավերժ քաղաք» խորագիրը կրող մենահամերգով: Լեփ-լեցուն դահլիճը, Հայկոյի երկրպագուները և շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Սիրուշոն, Լևոն Քոչարյանը, Սյուզան Մարգարյանը, Հրաչյա Հարությունյանը, Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Էրիկը և Սվետլանան, Ալեքսանդր Բաբասյանը՝ կնոջ հետ, Արամ mp3-ը՝ կնոջ հետ, Խորեն Լևոնյանը, եկել էին լսելու երգչի հին և սիրված երևանյան ռոմանսները: BlogNews.am-ը ներկայացնում է մենահամերգի հետաքրքիր դրվագները: 

«Չեք պատկերացնի՝ ինչ երջանիկ եմ, երբ բեմից նայում եմ ձեզ և վստահ եմ՝ յուրաքանչյուր արտիստ կուզեր տեսնել այս տեսարանը՝ տեսնել այն մարդկանց, ովքեր երկար են սպասել այս օրվան: Ես ուզում եմ, որ դուք տեղափոխվեք իմ երաժշտական աշխարհ»,- երկու երգից հետո այսպես ողջունեց  հանդիսատեսին Հայկոն։

IMG_5492IMG_4924

IMG_4929
IMG_4938
IMG_4941

Մոտ երկուսուկես ժամ տևողությամբ համերգի ժամանակ հանդիսատեսը յուրաքանչյուր երգի հետ էկրաններին փոքրիկ ֆիլմ-պատմություն էր տեսնում, որի մտահղացման հեղինակը Հրաչ Քեշիշյանն էր, ով, ի դեպ, համերգի ռեժիսորն էր:

Հայկոն 99 թվականին թողարկեց իր «Ռոմանս» ձայներիզը, ինչը երգչի համար այցեքարտ դարձավ: Այդ ընթացքում նա ամբողջ աշխարհով շրջագայեց և բազմաթիվ համերգներ ունեցավ: Երեկոյի ընթացքում հանդիսատեսի համար ձայնասկավառակի երգերից մի քանիսը կատարեց: Սիրված են նաև երգչի դուետները, որոնցից երեքը երեկոյի ընթացքում կատարեց Քրիստինե Պեպելյանի, Ռազմիկ Ամյանի և Հռիփսիմե Հակոբյանի հետ:

«Ֆիլմերի սաունդրեքները իմ ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ ունեն: Արդեն տասը տարի է անցել «Ոչինչ չի մնա» ֆիլմից, որի երաժշտությունը վստահեցին ինձ: Դա էլ դարձավ հիմք և այցեքարտ, որ շարունակեմ աշխատել ֆիլմերի սաունդրեքների վրա»,- նշեց Հայկոն։

Երգչի համերգն ավարտվեց վերջերս թողարկած «Սիրո հավերժ քաղաք» երգով, որն, ի դեպ, երկու անգամ կատարեց, որի ժամանակ էլ բեմ բարձրացավ որդին՝ Արմանը:

IMG_4986
IMG_4989
IMG_4990
IMG_5017
IMG_4956
IMG_4960
IMG_5040
IMG_5055
IMG_5066
IMG_5079
IMG_5130
IMG_5162
IMG_5168
IMG_5194
IMG_5242
IMG_5270
IMG_5279
IMG_5286
IMG_5304
IMG_5308
IMG_5313
IMG_5319
IMG_5338
IMG_5343
IMG_5407
IMG_5437
IMG_5443
IMG_5452
IMG_5461
IMG_5462
IMG_5470
IMG_5476
IMG_5480
IMG_5481
IMG_5484
IMG_5493
IMG_5494
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել