Tert.am-ը գրում է.

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» համարում է կարմիր գիծ և կոշտ պատասխան կտա դրա հետ կապված ցանկացած փոփոխության: Այս մասին գրում է Mehr գործակալությունը

Մեկնաբանելով Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Ռուսաստանի հնչեցրած դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ Ազիզին հայտարարել է, որ այդ հարցի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և որ Իրանը ևս կտրականապես դեմ է դրանց:

Ազիզին «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է որակել՝ նշելով, որ դրա անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը թուլացնելուն ուղղված նախագծեր կան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել