Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադարեցնել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի ու Անույշ Գինոսյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

Նախագծերն ընդգրկված են ավագանու՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ հանդիսացող Գրիգոր Երցյանը հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից դարձյալ միայն մեկին է մասնակցել:

Ինչ վերաբերում է Անույշ Խուդավերդյանին և Անուշ Գինոսյանին, ապա նշվում է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել