Ֆրանսիայի վարչապետ Միշել Բառնիեն ժամանել է Ելիսեյան պալատ՝ նախագահ Էմանուել Մակրոնին իր հրաժարականը ներկայացնելու համար։ Նրա ժամանման կադրերը ցուցադրել է BFMTV-ն։ 

Կառավարության ղեկավարը հրաժարական է ներկայացնում այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել Բառնիեի կառավարությանը` 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժիններն առանց խորհրդարանի հաստատման ընդունելու պատճառով։ Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 331 պատգամավոր։

Սեպտեմբերի 5-ին վարչապետ նշանակված 73-ամյա Բառնիեի կառավարությունը դարձել է ամենակարճ աշխատածը երկրի պատմության մեջ՝ այն աշխատել է ընդամենը 90 օր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել