Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանին։
«Քննվող քրեական վարույթի շրջանակում ջրային կոմիտեի նախկին նախագահն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա տնային կալանքը։ Վարույթի շրջանակներում կան մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք։ Այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Վահագն Գևորգյանը դեկտեմբերի 20-ին ազատվել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել