Նիկոլը շարունակում է իր մանկլավիկներին գործուղել այս կամ այն ԶԼՄ-ի տաղավար՝ երեք նախկին նախագահների մերժողական կեցվածքից իր համար քաղաքական կապիտալ քամելու հույսով:
Մասնավորապես՝ ՔՊ-ական Ղազարյան Սոնիկն է փորձել ապացուցել, որ նախկին իշխանությունները տարիներ ի վեր մի բանի են պատրստվել՝ Արցախի հանձնմանը: «Երբ դու թուլացնում ես քո բանակը, թուլացնում ես քո տնտեսությունը, ապահովում ես 1մլն արտագաղթ, դու ուրիշ ոչինչ չես անում, քան հանձնում ես»,-հայտարարել է Սոնիկը:
Սոնիկի «փաստարկները», մեղմ ասած, մեռելածին են: Մասնավորապես՝ հարց է առաջնում՝ եթե բանակը տարիներ ի վեր նախկին իշխանությունները քանդում էին, ապա ինչո՞ւ էր Իլհամը զարմացած արձանագրում, որ մարտի դաշտում Նիկոլն իրենց 5 մլրդ դոլարի զենք է թողել: Չլինի՞ թե Սոնիկը կարծում է՝ իր շեֆն է այդ միլիարդների զենքը 1-2 տարում ձեռք բերել: Կամ եթե բանակը քանդում էին, ինչո՞ւ էր Նիկոլն այն առյուծ հռչակում կամ հուլիսյան մարտերից հետո «փեշով» մեդալ բաժանում՝ ինքն իրեն Մակեդոնացի կարծելով…
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա հարց է առաջանում, թե ինչ էր անելու Նիկոլը, եթե չլիներ պետական պարտքի ծավալների կրկնապատկումը կամ ուկրաինական պատերազմը: Եթե տնտեսությունը հիմա լավ է, իսկ Նիկոլն էլ լավ տնտեսագետ է, ապա ի՞նչն է խանգարում ներդրողներին Հայաստան փող բերել ու բիզնես ծավալել, տնտեսություն զարգացնել: Սոնիկը չի հասկանում, որ չի կարող լինել տնտեսություն՝ առանց անվտանգության, և եթե Նիկոլն անվտանգության հերն անիծել է, ապա տնտեսութան մասին կարելի է մոռանալ: Արտագաղթի ներկայիս ծավաների մասի խոսելն էլ համարում ենք ավելորդ. ամեն ինչ բոլորի աչքի առաջ է տեղի ունենում:

Ինչքան շատ Նիկոլի պուճուրները խոսեն, փորձեն շեֆին ճիշտ հանել, այնքան ավելի արագ հանրությունը գլխի կընկնի, թե ի դեմս սրանց ում հետ գործ ունի: Այդ գիտակցումն է, որ փրկելու է Հայաստանը վերջնական կործանումից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել