Նիկոլը շարունակում է սեփական ֆեյսբուքյան էջի միջոցով այլասերել ու այլասերվել՝ սեփական խոհերը թամաշա սաքելով:
«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»,-մասնավորապես՝ անախության վերաբեյալ իր պատկերացումն է ներկայացրել անկախության թշնամի դարձած նախկին լրագրողը:
Տեսականորեն վերոհիշհյալ միտքը կարելի՞ է ճիշտ համարել: Եթե այո, ապա հարց է առաջանում՝ իսկ արդյոք այն երկրները, որոնք չունեն որևէ մեկից կախվածություն (առնվազն էական), անկա՞խ են, թե՞ ոչ: Օրինակ՝ քանի՞ երկրից են կախված Մեծ Բրիտանիան կամ Չինաստանը, Ամերիկան կամ Եվրամիությունը: Այս սուբյեկտները գրեթե կատարելապես անկախ են այն իմաստով, որ բազմաթիվ իմաստտներով ինքնաբավ են: Գլոբալիզացված աշխարհում, իհարկե, չի կարող լինել կատարյալ անկախություն, բայց անկախության այն մոդելը, որը սահմանում է Նիկոլը, որևիցե քննադատության չի դիմանում, քանի որ տխմարություն է կարծելը, թե եթե քո երկիրը կախված է բոլորից կամ շատ-շատերից, ապա ավելի անկախ է. սուվերեն է միայն այն երկիրը, որն ընդունակ է սեփական ուժերով գոնե լուծել սեփական ժողովրդի ամենակենսական ու առաջնային խնդիրները: Հայաստանն այդպիսի՞ երկիր է…
Նիկոլի Հայաստանը, իհարկե, այդպիսին չէ. մեր երկրի գոյությունը շուտով կարող է կախված լինել նույնիսկ եղանակից, իսկ ասենք Իլհամի տրամադրությունից մեր կախվածությունը վաղուց հաստատված փաստ է:

Մյուս կողմից՝ եթե նույնիսկ ենթադրենք էլ, որ Նիկոլի տեսակետը ճիշտ է, ապա դա ևս նրա օգտին չի խոսում. ՌԴ-ից Հայաստանի կախվածությունն այս 6 տարում միայն խորացել է ու խորանում է, իսկ միակ բանը, ինչին Նիկոլն ընդունակ է, «ճիշտ պահին» կորոնավիրուսով վարակվելն է: Ինչ-որ մեկը դիվերսիֆիկացված քաղաքականության նշույլ անգամ այս տարիներին նշմարե՞լ է: Եթե այդպիսին նշմարվել է, ապա միայն խոսքային մակարդակում, իսկ գործանակոմ՝ շատ քիչ: Մինչդեռ պետք է հակառակը լիներ՝ խոսվեր քիչ, արվեր շատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել