Արամ Մելքոնյանը Վարդենիսի նախկին քաղաքապետն էր, վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Միասնական Վարդենիսն» ու «Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոալիցիա կազմեցին, ՔՊ-ն քաղաքապետի աթոռը մեծ պայքարի գնով զիջեց 2 ընդդիմադիր ուժերի կոալիցիային։ ՏԿԵ նախարարությունից հեռանալուց հետո Մելքոնյանը հաճախ է լինում ՔՊ կուսակցության Վարդենիսի գրասենյակում, ասում է. «Մեր շտաբը մեր տունն է, մեր հավաքատեղին»։ Հետաքրքրվեցինք` իսկ Վարդենիսում ընդդիմության եւ իշխանության ճամբարներ կա՞ն, ասում են` ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած նախկին ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել։ Մելքոնյանը հաստատեց տեղեկությունը. «Քաղաքապետի աթոռին նստելու առաջին օրվանից ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել, հարցն այն է, որ ՔՊ-ն չի ընդունում, որովհետեւ մաքուր չեն աշխատում, ճիշտ չեն աշխատում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել