Tert.am-ը գրում է․

Այս պրոցեսների ու երևույթների վերաբերյալ մեր մոտեցումների տրանսֆորմացիան տեղի է ունեցել ձեր աչքի առջև, ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս քվո, երբ որ մեր դաշնակիցների հետ մենք ունեինք այնպիսի մի իրավիճակ, որ ըստ էության, դաշնակցային պարտավորությունները, անվտանգության երաշխիք լինելու հանգամանքները սկսեցին չաշխատել, երբ որ  ստատուս քվոն փոխվեց և  մենք պիտի այդ իրավիճակին արձագանքեին համարժեքորեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Հիշո՞ւմ եք, երբ  վարչապետն Ազգային ժողովում խոսեց նշաձողն իջեցնելու մասին, ինչ մեծ վայնասուն բարձրացավ, այդ ժամանակ արդեն ակնհայտ էր չէ ՞, որ մենք պիտի որոշակի հայեցակարգային շտկում անենք, որպեսզի կարողանանք իրավիճակի նկատմամբ ադեկվատ լինել: Աշխարհը անընդհատ զարգանում է,  աշխարհակարգեր են փոխվում, տեկտոնական փոփոխություններ են լինում, ու դու եթե չես կարողանում քո մոտեցումները հարմարեցնել փոփոխվող աշխարհի կանոններին և տեմպին, դու անխուսափելիորեն դառնում ես դինոզավր և վերանում ես ասպարեզից: Երբ  վարչապետը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, դրանից հետո պետք էր, որ նաև Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարությունը գիտակցեր, հասկանար այս փոփոխությունների ընթացքը: Դուք հիշո՞ւմ եք՝ ինչ էին անում,  հանդես էին գալիս ինքնորոշման իրավունքի, անկախության մասին հայտարարություններով:  2020 թվականի պատերազմից հետո, երբ որ մենք գետնի վրա ֆիքսեցինք այլ իրավիճակ, պիտի այդ իրավիճակին արձագանք տայինք,  որպեսզի  կարողանայինք կառավարել այդ իրավիճակը և ցավոք սրտի, այլ շրջանակների կողմից իրավիճակի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ: Մենք, որպես Հայաստանի Հանրապետության կառավարող թիմ, հասկացանք փոփոխությունների ընթացքը և փորձեցինք նոր փոփոխված իրավիճակում կառավարել գործընթացները»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ ո՞ր փուլում իշխանությունները հասկացան, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Կոնջորյանը պատասխանեց.

«Բանակցային թղթերում արդեն իսկ ակնհայտ էր, որ Հայաստանի առաջին երեք նախագահների կողմից բանակցվել են  այնպիսի թղթեր, այնպիսի բանակցային գործընթաց է ձևավորել, որն անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն: Վարչապետը նշել է, որ արդեն 2018 թվականին դա  կարող էր հանրությանը ասել, բայց հայրենասիրության հին մոդելը դա թույլ չի տվել անել:  Մենք էլն բոլորս էլ հասկանում ենք, որ ամենաճշգրիտ տարբերակը 2018 թվականին դրա մասին խոսելն էր»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել