Կոնջորյան Հայկոն զազրելի պատասխան է տվել այն հարցին, թե եթե 2018-ին բանակցային սեղանին առկա տարբերակով Նիկոլն առաջնորդվեր, պատերազմից չէ՞ր խուսափի՝ ասելով, թե «եթե…ապա»-ի տրամաբանութամբ գնալը լավ ժանր չէ: «Եթե մենք էդ ժամանակ բանակցային թղթերի, բանակցային էդ պահին եղած ստատուս-քվոյի և իրավիճակի վերաբերյալ հանրության հետ խոսեինք, ի՞նչ կլիներ, այդ մասին որևէ մեկը չի կարող հստակ գնահատականներ տալ»,-հայտարարել է Հայկոն:
Հայկոն խոստովանում է, որ այն պահին, երբ անհրաժեշտ էր հասարակություն-իշխանություն անկեղծ երկխոսություն, այդ երկխոսությունը չի կայացել և չի կայացել հենց իրենց մեղքով: Ինչ վերաբերում է նրա այն պնդմանը, թե ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլիներ, ապա դա, մեղմ ասած, սուտ է. կարելի է: Իսկ կլիներ այն, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել. զիջելով մի մասը՝ հնարավոր կլիներ փրկել հիմնականը, Արցախը գուցե ՄԱԿ-ի անդամ չդառնար, բայց հաստատ կմնար անվերապահորեն հայկական, որտեղ կյանքը կլիներ անվտանգ, իսկ Հայաստանն էլ կանգնած չէր լինի ֆիզիկական ոչնչացման եզրին: Այսինքն՝ կլիներ անհամեմատ ավելի լավ, քան է հիմա ու կարող է լինել ապագայում, եթե Նիկոլը իշխանության մնա:

Փոխարենը Նիկոլը նախընտրեց հեռակա կարգով երկխոսության մեջ մտնել ադրբեջանական հասարակության հետ ու ստանձնել թշնամական շահերի պաշտպանությունը՝ հայտարաելով, թե Արցախի խնդրի լուծումը նախևառաջ պետք է բավարարի ադրբեջանական ժողովրդին, ինչն էլ, ըստ էության, տեղի ուենցավ հայ ժողվրդի անվտանգության պատվի ու արժանապատվության հաշվին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել