«Նախորդ կյանքում» բառիգության համար քաղմասում հայտնված ու այնտեղից անհասկանալի հանգանամանքների բերումով ճողոպրած ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը հայտարարել է, թե այսօրվա ընդդիմությունը 1994-ից ի վեր երբեք չի արել որևիցե քայլ՝ Արցախի Հանրապետությունը որպես հանրապետություն ճանաչելու համար: Ըստ բառիգի՝ ոչ մեկին պետք չէ «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը, եթե 30 տարվա մեջ մեկ ժամ անգամ չեն զբաղվել Արցախի անկախության ճանաչման գործով:
Ավելի տգեղ ու անբարո սուտ դժվար կլիներ հորինել: Բառիգի հայտարարությունները, բնականբար, ուղղված չեն գիտակից մասսային, այլ՝ նրանց, ովքեր դեռ նիկոլացավից չեն բժշկվել: Իսկ իրականությունն այն է, որ 94-ից ի վեր բոլոր իշխանությունները, բացի, բնականբար, բառիգներից, փորձել են անշրջելի դարձնել մարտի դաշտում մեր ձեռքբերումները, տալ դրանց իրավական տեսք ու ձևակերպում, պահել եղածը, իսկ փոխզիջման ճանապապարհով գնալու դեպքում չտալ ամենաէականն ու կարևորը՝ բուն Արցախը: Ավելին՝ Արցախի անկախության չճանաչումն էր հենց Արցախի անկախության երաշխավորման բանալին, քանի որ ճանաչման դեպքում փակվելու էր բանակցությունների էջն ու սկսվելու էր պատերազմի փուլը, որը ոչ մի լավ բան մեզ չէր խոստանոմ: Ասվածում համոզվելու համար պետք է ընդամենն աչքի առաջ ունենալ 2020-ի պատերազմն ու դրա աղետալի հետևանքները:
Նախորդ իշխանություններին հաջողվել էր բանակցային սեղանին արձանագրել աննախադեպ հաջողություն, իսկ Նիկոլի խնդիրը պետք է լիներ Ադրբեջանին ստիպելը համակերպվել այդ ձեռքբերումների հետ: Բայց նա ջնջեց ամեն ինչ ու բոլորին՝ սկսելով բանակցել բառիգների կետից, ինչի հետևանքով այսօր Հայաստանի գոյությունը կախվել է Արթուրի ձևավոր թրաշից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել