Համայնքային ոստիկանները օպերատիվ ժամանում են նշված վայր և ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով ձերբակալում են Գյումրի քաղաքի բնակիչներ 34-ամյա Պարգև Գևորգյանին և 32-ամյա Վարուժան Խոջունյանին։
Վերջիններս «Opel»-ով տեղափոխվում են համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին։
Վ. Խոջունյանի մոտ հայտնաբերվում է ընդհանուր 2.1 գ թղթե փաթաթ՝ լցված մուգ շագանակագույն չորացված մանրացված զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վ. Խոջունյանը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, որը պատրաստել է առավոտյան, Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտերի մոտ վայրաճ «Կանեփ» տեսակի բույսից, պահել է իր մոտ անձնական օգտագործելու համար, նա հայտնել է նաև, որ «Տելեգրամ» հավելվածի «Գիդրա» ալիքից, 13.000 դրամով ձեռք է բերել «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որը թողել է ընկերոջ՝ Պ. Գևորգյանի ավտոմեքենայի մեջ:
Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչպես նաև քննչական վարչություն են ներկայացվել Պ. Գևորգյանն ու Վ. Խոջումյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Խոջումյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի հարազատ քեռու որդին է, Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատանքների գծով պատասխանատուն է, ՔՊ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։ Նրա հայրը` Բյուրակնի դպրոցի նախկին փոխտնօրեն Մանվել Խոջումյանը նույնպես մեղադրվել է թմրամիջոց պահելու ու գործածելու մեջ, իսկ Պ. Գևորգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Գյումրու ավագանու անդամ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել