Խոստովանելով, որ բուն բանակցային գործընթացի մանրամասներին ամբողջությամբ երբեք չի տիրապետել ու հիմա էլ չի տիրապետում՝ ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Ղահրամանյան Նարեկը միաժամանակ պնդել է, թե Մադրիդյան սկզբուքներն իրականում ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին էին:
Նարեկը սա ասել է՝ սեփական կուսակցապետին սուտ ու անամոթ չհանելու, նրա կողմից իրագործված վերջին խայտառակ ակտն արդարացնլու, բայց արդյունքում ինքն է հայտնվել խայտառակ իրավիճակում՝ ի ցույց դնելով, թե ՔՊ-ն ինչ կարգի դեգեներատնեից է բաղկացած:
Իսկ ճշմարտությունը տրամագծորեն հակառակն է. այդ սկբունքները մի բանի մասին էին՝ փոխզիջումային տարբերակով հասնել Արցախի անկախության ճանաչմանը, որին հասնելու համար լեգիտիմ ուղի էր հռչակվում պլեբիսցիտը:

«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»,-մասնավորապես՝ ասվում է փաստաթղթի 1-ին կետում, իսկ փաստաթղթի ամբոջական տարբերակին Ղահրամանյան Նարեկն ու մյուս թերհաս ՔՊ-ականները կարող են ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ:

Հետքաքրքիր է՝ Նիկոլը, որ բանավեճի է հրավիրել երեք նախագահներին, կարդացե՞լ է Մադրիդյան սկզբուքնները, որոնց փնովմամբ զբաղվում է արդեն մի քանի տարի,թե՞ հարկ չի համարել ծանոթանալ բանակցային ժառանգությանը՝ ի սկզբանե շատ լավ իմանալով, թե ինչու է իշխանության գալիս. կարդար-չկարդար, մեկ է՝ պետք է տար, հետևապես՝ ի՞նչ իմաստ ուներ ծանրաբեռնել սեփական գլուխը, եթե կարելի էր դրա փոխարեն Աննայի գրկում արբենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել