Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյան Տարոնը, որ հանրապետությունով մեկ վաղուց վաստակել է էտալոնային փչանի համբավ, Հ1-ի Պետոյի եթերում կեղծել է փաստերն ու հայտարարել, թե ԼՂ-ում անցկացվելիք հանրաքվեն, որը պետք է տեղի ունենար հիմնախնդրի բանակցային կարգավորման շրջանակներում, և որը, ի դեպ ամրագրված է հայտնի Մադրիդյան սկզբունքներում, Արցախը ֆիքսելու էր Ադրբեջանի կազմում: «Կշեռքի մի նժարին դրվելու էին Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցները, էն մյուս նժարին դրվելու էին Ադրբեջանում ապրող ադրբեջանցիները: Պարզ ա, չէ՞, պատկերը ոնց էր ստացվելու, արդյունքում ինչ էր տեղի ունենալու: Լեռնային Ղարաբաղը ճանաչվելու էր Արդբեջանի տարածքային ամբողջականության մի մաս»,-լկտիաբար ստել է Նիկոլի «ֆեյքը»:
Եթե Տարոնը չգիտի, հուշենք, որ բանակցային պրոցեսի հիմքում Մադրիդյան սկզբուքներն էին ընկած, իսկ այդ սկզբուքներում ամրագրված է, թե ինչ սկզբունքով էր տեղի ունենալու հանրաքվեն: «ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»,-մասնավորապես՝ ասված է համապատասխան փաստաթղթի 1-ին կետում (hղումներն արվելու էին նախքան հակամարտության սկիզբը Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի տվյալներին, իսկ ըստ դրանց՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ուներ 145593 հայ (76,4%), ինչպես նաև 42871 ադրբեջանցի (22,4%) բնակչություն): Հետևաբար՝ պլեբիսցիտի դեպքում դրա ելքը չէր կարող լինել ադրբեջանանպաստ և որևիցե պարագայում:
Այնպես որ՝ Տարոնը կա՛մ պետք է ներողություն խնդրի՝ մարդկանց մանիպուլացնելու համար, կա՛մ ուղղակի կանգնի ու ասի, որ այնքան տգետ է, որ Մադրիդյան սկզբունքներն անգամ չի կարդացել՝ հավակնելով խոսել արցախյան հիմնախնդրի մասին:
Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չի անի, իհարկե. Նիկոլը նրան չի վճարում՝ ճշմարտությունն ասելու համար, այլ՝ ստելու:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3558
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել