Մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի։ Այս մասին Դավիթ Բեկ գյուղում բնակիչների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը:

«Երբ քո ենթակայության տակ գտնվող, սահման պահող զինվորը ապրելու նորմալ կացարան չունի, բայց դու որպես նախարար ունես երկու, երեք հատ տուն, երբ ժամանակին ոչ մի բան չունեիր, դա նորմալ չէ, ընդամենը 4 տարվա մեջ: Դրա համար էլ մեր տղերքը Ազատ գյուղում վառվեցին կացարանում»,-ասել է նա։

Դավիթ Բեկի բնակիչը Բագրատ Սրբազանին հարցնում է, թե ինչ կլինի խրամատում գտնվող զինվորի վիճակը, բագրատ Սրբազանն ասաց, որ երկու ճանապարհ կա:

«Կամ հուսախաբության մեջ սկսում ես ինքդ քեզ հեռու պահել ամեն ինչից, արդե հուսահատված, կամ էլ ընդվզում եսմ ուրիշ ճանապարհ չկա: Ինչի եմ ես հիմա այստեղ, իմ համար ապրում էի Տավուշում, սա է խնդիրը: Մեր երկրից նախ պետք է սուտը վերանա, հայրիկ, պաշտոնյան չի կարող խաբել, հաջորդ վայրկյանին էլ նա չպիտի պաշտոնյա լինի»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշում է, որ Ադրբեջանը միայն հողերի հանձնումով չի բավարարվում արդեն պահանջում է Սահմանադրությունը փոխել հաջորդը ասելու են, որ իրավունք չունեք բանակ պահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել