Տաթևում կատարվածը, երբ Սյամոյի կողմնակիցը փորձել էր նրա գովքը կազմակերպել Շարժման մասնակիցների ու լրագրողների ներկայությամբ, հետևանք էր ոչ միայն Սյամոյի կոմպլեքսների, որոնք նա ոչ մի կերպ չի կարղանում հաղթահարել, այլև՝ դավադրութան՝ նյութված ընդդեմ Սրբազան շարժման: Ընդ որում՝ սա այն շարժումն է, որի հանդեպ ունեցած իր համակրանքի մասին Սյամոն սկզբում էր հայտարարել, հետո, սակայն, տեսնելով, որ Շարժոմն իր հանդեպ անտարբեր է, սկսել էր, այն ոչ ուղղակիորեն փնովել:

Տեղի ունեցածն ուղե՞րձ էր Շարժմանը, հոգու անհույս ճի՞չ, թե՞ ինքնափիառ, իսկ գուցե բոլորը միասի՞ն: Համենայն դեպս՝ նրանք, ովքեր խորհուրդ են տվել Սյամոյին կազմակերպել այդ խեղկատակությունը, նրան բնավ լավություն չեն արել, քանի որ բացի հակակրանքից, ուրիշ ոչինչ այդ միջադեպը նորմալ մարդկանց սրտերում չի հարուցել. Սյամոյի շուտասելուկները Սրբազանի երեսին ասելը էլ ավելի են արժեզրկել Աննայի բունկերային սիրեկանին՝ ի հայտ բերելով այն փաստը, որ նա հոգեկան իր տրավմաներն այդպես էլ չի կարողանում հաղթահարել՝ չնայած ջանքերին՝ ամեն գնով կոծկելու ներքին ալեկոծությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել