Վստահեցնելով, թե իր լացն ու ծիծաղը ոչ մի ազդեցություն չեն թողել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, և իրեն ոչ ոք չէր լսում, երբ կոչ էր անում ժողովրդին չկոտորել՝ Սյամոն հռետորական հարց է բարձրացրել. «Հիմի ես նստեմ էդ մարդկանց մասին մտածե՞մ, թե՞ մեր ժողովրդի մասին»:

Սյամոն փորձել է ժողովրդի մասին մտածողի տպավորություն թողնել այն դեպքում, երբ աշխարհին է հայտնի, թե ինչ էր նա 2020-ի պատերազմի ժամանակ շինում բունկերներում: Թե՞ Աննայի ծոցում այլոց մասին մտածելու ժանանակ չուներ Սյամոն, իսկ հիմա, երբ է՛լ Աննայի հետ չի զբաղվում, սկսել է հիշել, արթնացել է խիղճը, փորձում է տրանսֆորմացվել:

Սյամոն, իհարկել, չի մտածում Բաքվում պահվող Արցախի ղեկավարության մասին, քանի որ նրանց համարում է իր ախոյանը. նրանց է մեղադրում իր չիրականացած երազանքնքների համար՝ փորձելով այդ մարդկանց հանդեպ իր ատելությունը քողարկել արցախասիրության քողով: Մինչդեռ Սյամոն ոչ թե արցախասեր է, այլ՝ իլհամասեր, որ Աննա սիրելուն հավասար մի բան է դարձել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել