Տաթև ուղարկված Սյամոյի սադրիչը, ինչպես հայտնի է, հայտարարել էր, թե եկել է՝ իր հարցերի պատասխաններն անձամբ ստանալու Սրբազանից, քանի որ, ըստ նրա, ԶԼՄ-ները ստում են, նյութերն էլ՝ մոնտաժում: Այսպիսով՝ Սյամոն փորձել է հանրության շրջանում անվստահություն ներշնչել Շարժման նկատմամբ՝ դիմելով կեղտոտ հնարքի. նա հերթական անգամ թիրախավորել էր ԶԼՄ-ներին՝ դրանց ներկայացնելով որպես Շարժման շահերին ոչ բարեխիղճ կերպով ծառայեցվող գործիքներ: Այս սադրանքից առաջ էլ էր, ինչպես հայտնի է, Սյամոն իր հարցազրույցերից մեկում թիրախավորել ԶԼՄ-ներին՝ բողոքելով, թե դրանք սնվում են իրեն հակառակվողների կողմից:

ԶԼՄ-ներին նման կերպ թիրախավորելը, առիթ-անառիթ դրանց հեղինակության վրա ստվեր նետելու փորձերը հուշում են, որ Սյամոյի վիճակն իսկապես օրհասական է. քարոզչական դաշտում նա լրիվ զրոյացված վիճակում է, ինչն էլ, իր հերթին, հետևանք է օբյեկտիվ իրողությունների. ո՞ր մի իրեն հարգող լրատվականը կհանդգնի թեկուզ մեծ փողի դիմաց Սյամոյի փիառն անել, երբ բոլորին է հայտնի, թե որքան է նա վարկաբեկվել: Այսինքն՝ եթե Սյամոն, մի կողմ թողնելով իր հանրահայտ ժլատությունը, ամեն մի ԶԼՄ-ի 1մլն էլ փող տա նույնիսկ, թերևս քչերը կգերադասեն Սյամոյի փողը սեփական հեղինակությունից: Ա՛յ հենց սա է, որ հունից հանում է Սյամոյին՝ստիպելով նրան ու սադրիչներին փնովել լրատվամիջոցներն ու լրագրողներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել