Սիմոնյան Ալենի շնորհիվ ՔՊ-ական պատգամավոր դարձած Հակոբյան Հասոյի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նա սեփականության միանձնյա իրավունքով տնօրինում է Նոր Նորքում մեկ բնակարան, վարում է 2015թ.-ի արտադրության «Hyundai», հանձնված և վերադարձված փոխառություններն էլ կազմել են 33 մլն-ից մի փոքր ավելի, Հասոյի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տարվա վերջում կազմել են գրեթե 2580000 դրամ, կանխիկ դրամը՝ 850000, հաշվետու տարվա եկամուտները՝ 11563453: Հասոն մի 105000 դոլարի էլ վարկ ունի,որի մարկանն ուղղված վճարումները կազմել են մոտ 6մլն դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել