Tert.am-ը գրում է.

ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության մեր ծրագրում մենք չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ։ Մենք ասել ենք` հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք։ Ե՞րբ դա տեղի կունենա` կորոշենք, հնարավոր է` մեկ ամիս, հնարավոր է` մեկ տարի, հնարավոր է` 3 տարի»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը կազմակերպությանը մեղադրեց Հայաստանի անվտանգության հարցում անգործություն դրսևորելու մեջ։

«Մենք ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար, բայց երբ 2021 թ-ի մայիսի 12-ի ներխուժմանը չհետևեց ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, կառավարության ծրագրում մենք արդեն շատ նրբորեն կասկածի տակ դրեցինք ՀԱՊԿ–ի արդյունավետության հարցը»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել