Tert.am-ը գրում է.

Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող Շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ։

«Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը։ Ընդ որում, եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը, հարձակումից որոշ ժամանակ առաջ՝ դիմելով ոստիկաններին ասել է, դե տղանե՛ր, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում։ Որոշ ժամանակ անց, այդ նույն տղաների ուղղությամբ քարանետում է սկսել այդ նույն մարդը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, ցավոք, Հայ Առաքելական եկեղեցու 2 բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել